Ընդհանուր` 0֏

Մեր պատմությունը սկսվեց այն կետից, երբ հասկացանք, որ մարդիկ ունեն առողջ և հասանելի սնունդի կարիք, իսկ գյուղարտադրողն ունի առողջ ու թարմ մթերք, բայց ոչ բավարար սպառող։ Ուստի մեր պատմության շարունակությունը նրանց միմյանց կապելն է։

Մենք առաքում ենք թարմ մթերք գյուղացու այգուց ուղիղ Ձեր տուն։

Արտվիլն առաջարկում է արկղեր, որոնք կապահովեն Ձեր պատրաստի նախաճաշը, ճաշը և ընթրիքը՝ ամբողջ ամսվա համար։ Մթերքներում չկան քիմիական ծագման որևէ կոնսերվանտներ, հավելումներ կամ ներկանյութեր։

Բաժանորդագրվելով՝ Դուք կստանաք առողջ, թարմ և համեղ սնունդ անմիջապես գյուղարտադրողից, ինչպես նաև կխնայեք Ձեր այդքան թանկ ժամանակը։

Մենք գնահատում ենք անհատական մոտեցումը, ուստի յուրաքանչյուր փաթեթ պատրաստվում է մեր իսկ ձեռքերով' %}։ Մեր բոլոր փաթեթներին կարող եք ծանոթանալ այստեղ։